Երևանում հիվանդին հիվանդանոց տեղափոխելիս, շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեխայի․ կան վիրավորներ
Երևանում հիվանդին հիվանդանոց տեղափոխելիս, շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեխայի․ կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Ապրիլի 23-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Սամվել Շ․-ն իր վարած, Երևանի շտապօգնության կայանի հաշվեկշռում հաշվառված, Totota մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 10-ամյա Ալեքսիա Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ալեքսիա Մ․-ն և շտապօգնության ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ 16-ամյա Մարուշ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լաուրա Մ․-ն՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հենրիկ Գրիգորյանի գլխավորությամբ։