Մամուլ

Երևանում կրակ է արձակվել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

Երևանում կրակ է արձակվել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։

Ժամը 18։00-ի սահմաններում Տաթևիկ Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։

Ոստիկանները նշված վայրում ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է և նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

Կիսվել