Երևանում կորոնավիրուսից հղի կին է մահացել
Երևանում կորոնավիրուսից հղի կին է մահացել
ArmDaily.am-ի տեղեկություններով օրերս Երևանի հիվանդանոցներից մեկում հղի կին է մահացել։ նախնական տվյալներով՝ կնոջ մահվան պատճառը եղել է կորոնավիրուսը։ Ծննդկանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում, վերջինիս կեսարյան հատում են արել, սակայն երեխան ևս մահացել է։
Կինը 3 երեխաների մայր է, մասնագիտությամբ բժշկուհի։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատեց կորոնավիրուսից հղիի մահվան լուրը։
«Ցավոք սրտի, երեկ ունեցել ենք մայրական մահացության դեպք:
40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: