Աշխարհ

Երևանում կոտրել են «Telcell»-ի տերմինալը և գողացել այնտեղ եղած գումարները

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունվարի 15-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի փողոց 32 հասցեից գողացել են տերմինալներ:

Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 04։35-ի սահմաններում անհայտ անձիք մուտք են գործել Ֆուչիկի փողոցի 32 հասցեում գտնվող «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնի» 1-ին հարկ և այնտեղից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են «Թելսել» և «ՄոբիԴրամ» վճարահաշվարկային տերմինալների դրամապահոցները պատճառելով խոշոր չափի ՀՀ դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Քիչ առաջ Shamshyan.com-ը «Թելսել» ընկերությունից պարզաբանում է ստացել, ովքեր հայտնում են, որ իրենց ընկերությունը նշված հասցեում, այն է՝ «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնում» վճարային ոչ մի տերմինալ չունի և իրենց ընկերության վճարային տերմինալը նշված տարածքում երբևէ չի եղել։

Կիսվեք էջում