Մամուլ

Երևանում կկառուցվի 32 հարկանի շենք, որը կլինի ամենաբարձրահարկը

Երևանում կկառուցվի 32 հարկանի շենք, որը կլինի ամենաբարձրահարկը

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Մոնթե Մելքոնյան պողոտայում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի նախագիծն ու դրա տեխնիկատնտեսական ցուցանիշները:

««Վերածնունդ» երիտասարդական ավանը մոտավոր այսպիսի տեսք կունենանք ընդամենը երեք տարի անց: Կցանկանայի հրապարակել մի քանի տեխնիկատնտեսական ցուցանիշներ եւս.

Հասցեն՝ ք. Երեւան, Մոնթե Մելքոնյան 44

Հողամասի ընդհանուր մակերեսը՝ 6,7 հա

Կառուցապատող՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն

Նախագծող ճարտարապետներ՝ Վահագն Վերմիշյան, Դավիթ Միրզոյան

Կապալառու շինարարական կազմակերպություններ՝ Կապավոր ՍՊԸ, ԷյԴիԷյ Թեք ՍՊԸ, Մետրոշինվերանորոգում ՓԲԸ

Մասնաշենքերի քանակը՝ 8, հարկանությունը՝ 18-32 հարկ

Բնակարանների քանակը՝ 1100

Ավտոկայանատեղերի քանակը՝ 880

Կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 227 500 քմ.

Հասարակական նշանակության տարածքների ընդհանուր մակերեսը՝ 13 500 քմ.

Կանաչապատ գոտիների ընդհանուր մակերեսը՝ 25 000 քմ.

Բնակարանների 1քմ. արժեքը՝ 276000-296000 ՀՀ դրամ՝ կախված նրքին հարդարումից

Կառուցվող շենքերի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2021 թ.նոյեմբեր

Ավանի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2022 թ. մայիս

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 54 միլիարդ ՀՀ դրամ

Ավանում կառուցվելու է մանկապարտեզ (մինչեւ 220 երեխայի համար), մարզահամալիր (150 մարդ/ժամ), առեւտրի եւ սպասարկման կենտրոն, կինոթատրոն:

Առաջին անգամ բազմաբնակարան շենքերում ներդրվելու է կոյուղաջրերի եւ թափոնների մաքրման տեղային կայան:

Շենքերի տանիքները կահավորվելու են արեւային վահանակներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ծախսվելու է ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության եւ վերելակների էլեկտրասնուցման համար:

Համալիրի մաս կազմող 32 հարկանի «Վերածնունդ» բազմաֆունկցիոնալ բնակելի եւ բիզնես կենտրոնը կլինի այս պահին Երեւանի ամենաբարձրահարկ շենքը:

Շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ Հայաստան բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին՝ 10.8% տարեկան տոկոսադրույքով, 10-20% կանխավճարով եւ 30 տարի մարման ժամկետով:

«Վերածնունդ» բիզնես համալիրի ֆինանսավորումն իրականացվելու է Արարատբանկի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի սեփական միջոցների հաշվին:

Վարկային պորթվելի ընդհանուր չափը կազմում է 28 միլիարդ ՀՀ դրամ»:

,,Վերածնունդ,, երիտասարդական ավանը մոտավոր այսպիսի տեսք կունենա ընդամենը երեք տարի անց: Կցանկանայի հրապարակել մի քանի…

Gepostet von Արսեն Քարամյան am Donnerstag, 21. März 2019
Կիսվել