Մամուլ

Երևանում կանխվել է Արիանա Հովսեփյանի դեմ իրականացված սպանության փորձը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրերս կանխամտածված սպանության փորձ է կանխվել Արիանա Հովսեփյանի դեմ։

Սպանության փորձը կանխողը Քննչական կոմիտեում հաղորդում է տվել դեպքի մասին, ինչպես նաև ներկայացրել փաստեր ու ձայնագրություններ այն մասին, թե ինչպես են ծրագրել իրականացնել մահափորձը։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել