Մամուլ

Երևանում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել ավելներով․ պատճառն եղել է ավելի պոչի հաստությունը

Երևանում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել ավելներով․ պատճառն եղել է ավելի պոչի հաստությունը

Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում դեկտեմբերի 3-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, հարցական» ախտորոշմամբ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց մոտ է դիմել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 60-ամյա Նունե Կ.-ն է:Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Նունե Կ.-ի և նրա հարևանուհի 47-ամյա Քրիստինե Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, թե ում ավելի պոչն է ավելի երկար ու հաստ, որի ժամանակ էլ Քրիստինե Մ.-ն իր ձեռքում եղած ավելով մի քանի անգամ հարվածել է Նունե Կ.-ի մարմնի տարբեր մասերին ու գլխին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Քրիստինե Մ.-ին սակայն «ավելներին» փնտրում են:

Կիսվել