Երևանում իրանցիները ծես են կազմակերպել, սեղանը պատշգամբից շպրտել
Երևանում իրանցիները ծես են կազմակերպել, սեղանը պատշգամբից շպրտել
Hraparak.am-ը գրում է․ Երեկ Խանջյան փողոցում Վերնիսաժի հարևանությամբ արտառոց դեպք է տեղի ունեցել:
Ականատեսների խոսքով Վերնիսաժի հարևանությամբ գտնվող շենքերից մեկում, երեկոյան ժամը 18:00-ի սահամաններում շենքի պատշգամբից օտարազգի քաղաքացիները, ներկաների պնդմամբազգությամբ իրանցի, ինչ որ արարողություն են արել բացականչություններ հնչեցրել, որի մեջ Ալլահ, Ալլահ են կրկնել եւ վերջում սեղան են նետել դուրս:
Սեղանը, որ նետել են պատշգամբից, ընկել է ազգությամբ ռուս քաղաքացուց մի քանի քայլ հեռու` քաղաքացին նկատելով, որ պատշգամբից մեծ իր է իր վրա ընկնում, կարողացել է խուսանավել եւ բարեբախտաբար վնասվածք չի ստացել:
Մեզ դիմած քաղաքացու խոսքովիրենք հասկացել են, որ իրանցիները ինչ-որ ազգային-կրոնական ծես են կազմակերպել իրենց վարձակալած բնակարանում, ապա, չգիտես ինչու սեղանը պատշգամբից ցած նետել:
Գուցե դա էլ է մտել ծեսի մեջ ինչ որ խորհրդանշական իմաստ է ունեցել: Քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ Ոստիկանության կենտրոնի բաժին են ահազանգել երեկ երեկոյան ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանները ժամանել են դեպքի վայր հանգամանքները պարզելու նպատակով:
Ոստիկանությունից «Հրապարակի» հետ զրույցում հաստատեցին այս լուրը ասելով, որ երեկ Ոստիկանությունը իրոք նման կանչ է արձանագրել Վերնիսաժի անվտանգության աշխատակիցների կողմից:
Ոստիկանները ժամանել են դեպքի վայր և շենքի բակում հայտնաբերել պլասմասե սեղան: Ոստիկանները արձանագրություն են կազմել և երեկվանից փորձում են պարզել դեպքի հանգամանքները:
Մենք Ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե սեղան շպրտող քաղաքացիներն ո՞ր երկրի քաղաքացիներ են եղել, Իրանի՞, Թուրքիայի՞, Հայաստանի՞ սակայն, մեր հարցին ի պատասխան Ոստիկանությունից նշեցին, որ այդ մասին չունեն տեղեկություն, դեպքի հանգամանքները դեռևս պարզվում են: