Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. վարորդը էվակուացրել է ուղևորներին
Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. վարորդը էվակուացրել է ուղևորներին
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ՝ Կոմիտասի շուկայի դիմաց, տրասնպորտային կանգառի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ – փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, վարորդը ճիշտ կոմնորոշվելով, արագ էվակուացրել է ГАЗель-ում գտնվող ուղևորներին, ապա վտանգելով իր կյանքը, փակել է գազաբալոնն ու սահմանազատել տարածքը և կարճ ժամանակում ժամանած հրշեջները մարել են կրակը:
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Բարեբախտաբար, տուժածներ չկան: