Երևանում թալանել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը. հափշտակել են մի քանի մլն դրամի զարդեր
Shamshyan.com-ը գրում է․ «Երևանում, հուլիսի 23-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչեւ 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր։
Նշված տունը պատկանում է 37-ամյա Սերգեյ Մարաբյանին, ով աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր, գողոնն էլ կազմում է մի քանի միլիոն դրամ։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Գևորգյանը»։
Աղբյուր՝ Shamshyan.com