Երևանում թալանել են ոստիկանության գնդապետի Mercedes-ը. տարել են պայուսակում եղած գումարը
Երևանում թալանել են ոստիկանության գնդապետի Mercedes-ը. տարել են պայուսակում եղած գումարը
Shamshyan.com-ի տեղեկություններով, օրեր առաջ թալանել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վարազդատ (Վարուժան) Ադամյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դեկտեմբերի 22-ին, դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից գողացել են պայուսակը:
Կանչով մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին Վ. Ադամյանը հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է ՀՀ ոստիկանության նախկին պետերից մեկի կողմից իրեն պարգևատրած ՏՏ տիպի ատրճանակը, թույլտվության վկայականը, անձը հաստատող փաստաթուղթ և գումար:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում: