Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկի» պաշտոնյաներից մեկի բնակարանը
Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկի» պաշտոնյաներից մեկի բնակարանը
Shamshyan.com-ի տեղեկություներով` հունվարի 7-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Այդ օրը, երեկոյան, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Ա․Ա․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանից գողացել են ոսկյա զարդեր և գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Երանոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Ա-ն աշխատում է «Հայէկոնոմբանկում», զբաղեցնելով բարձր պաշտոն։