Երևանում թալանել են Գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը
Երևանում թալանել են Գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 20-ին, անհայտ անձը կամ անձինք Երևանում թալանել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, Աննա Բադալյանի բնակարանը:
Ժամը 17:30-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Ա. Բադալյանի տան դուռը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն և ննջասենյակից հափշտակել գումար:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Ենոքյանի գլխավորությամբ: Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բադալյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ:
Աղբյուր՝ shamshyna.com