Երևանում թալանել են «Արարատբանկ» ՓԲԸ-ի իրավաբանական վարչության բաժնի պետի տունը. հափշտակել են ոսկյա զարդեր և գումար
Երևանում թալանել են «Արարատբանկ» ՓԲԸ-ի իրավաբանական վարչության բաժնի պետի տունը. հափշտակել են ոսկյա զարդեր և գումար
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված հաղորդման փաստով։
Այդ օրը, կեսօրին Երևանի բնակիչ՝ 42-ամյա Դավիթ Ա-ն հայտնել է Մալաթիայի ոստիկանություն, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան դուռը, մտել ներս և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը։ Իրավապահներին Դավիթ Ա-ն ասել է, որ ինքն աշխատում է «Արարատբանկ» ՓԲԸ-ում՝ իրավաբանական վարչությունում՝ բաժնի պետ։