Մամուլ

Երևանում դանակահարված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Երևանում դանակահարված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Նախօրեին Երևանի կենտրոնում դանակահարված և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 18-ամյա Աշոտ Քոչարյանը մահացել է։

Բուժհաստատությունից Oragir.News-ին հայտնեցին, որ երիտասարդը իրենց մոտ տեղափոխվել է կլինիկական մահ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում․

«Համապատասխան միջոցառումներն արվել են, ցավոք` ոչ բարեհաջող արդյունք է եղել, քանի որ տղայի վիճակը ծայրահեղ ծանր է եղել։ Նշենք, որ Աշոտ Քոչարյանն Արմավիրի մարզից էր։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երևանի Մաշտոցի պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է երիտասարդ տղաների դանակահարությամբ։ Մյուս դանակահարված տղան Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անդրուշ Սարգսյանն է։ Նա տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ։

Կիսվել էջում