Մամուլ

Երևանում դանակահարել են քրեական պատմություններով հայտնի մարդու

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացու անվան թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 49-ամյա Կ․ Մարությանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած վերք» ախտորոշմամբ։

Այս պահին քրեական ոստիկանները պարզում են թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ինչ հանգամանքներում են դանակահարել Կ․ Մարությանին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը հայտնի է քրեական անցյալով։