Մամուլ

Երևանում գտնվող Չինաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուսի առկայությունը հերքվել է

Երևանում գտնվող Չինաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուսի առկայությունը հերքվել է

Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարարությունից հայտնեցին, որ լրահոսում տեղեկություններ են տարածվում, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով:

Նախարարությունից պաշտոնապես հերքում են վիրուսի առկայությունը պացիենտների մոտ:

Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական աշխտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին, ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ի դրությամբ, 132 մարդ արդեն դարձել է նոր կորոնավիրուսի զոհ:

Ընդհանուր առմամբ, Չինաստանում հաստատվել է վարակման 5974 դեպք, ինչպես նաև 3 հազար մարդ կասկածվում է կորոնավիրուսով վարակման մեջ:

Կիսվել