Երևանում բախվել են աղբատար КАМАЗ-ն ու Nissan-ը․ կա վիրավոր (ֆոտո)
Երևանում բախվել են աղբատար КАМАЗ-ն ու Nissan-ը․ կա վիրավոր (ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Ռաֆիկ Դ․-ի վարած КАМАЗ մակնիշի և 21-ամյա Մխիթար Մ․-ի վարած Missan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Մ․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արման Սիրեյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Հարությունյանը։
Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Դավիթ Խանաղյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Գ․ Խանաղյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ КАЗАЗ-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հաշվեկշռում, իսկ Nissan-ի վարորդն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում։