ՄամուլՏեսանյութ

Երևանում առանձնատներ, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի. Փաշինյան (Տեսանյութ)

Երևանում առանձնատներ, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի. Փաշինյան

«Հիմա պարզվում է, որ Երևանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի:

Օրինակ, մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատները ամբողջությամբ ապօրինի շինություններ են:

Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, եւ օրինակ այսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է:

Ամենահայտնի մարդիկ օրինակ, Մոնումենտում, կառուցել են տներ աներևակայելի չափերի, հիմա եկել ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երևանի քաղաքապետն էլ ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են, որ պարտավոր ենք օրինականացնել»,-ասաց վարչապետը:

Նա հանձնարարաեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այս հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ և լուծումներ գտնել։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել