Երևանում՝ Mini Cooper-ը մոտ 2 մետր բարձրությունից հայտնվել իրավաբանական գրասենյակներից մեկի դռան մոտ․ կա վիրավոր
Երևանում՝ Mini Cooper-ը մոտ 2 մետր բարձրությունից հայտնվել իրավաբանական գրասենյակներից մեկի դռան մոտ․ կա վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 15-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։00-ի սահմաններում Mini Cooper մակնիշի ավտոմեքենան Վարդանանց փակուղի 8-րդ շենքի մոտ դուրս է եկել հանդիպկաց երթևեկելի գոտի, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով ու մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու բախվել նշված շենքի 1-ին հարկում գործող իրավաբանական ընկերություններից մեկի դռանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, որը կինը, բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։