Երևանում՝ 61-ամյա վարորդը Daewoo-ով մխրճվել է բեռնատարի մեջ․ կա վիրավոր
Երևանում՝ 61-ամյա վարորդը Daewoo-ով մխրճվել է բեռնատարի մեջ․ կա վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչատուր Գինոսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 13։30-ի սահմաններում Գ. Հասրաթյան փողոցում՝ թիվ 14 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 61-ամյա Հովհաննես Մ-ի վարած Daewoo մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Վահե Մ-ի վարած Renault մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Հենրիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սուրեն Ասոյանն ու Ալբերտ Ավետիսյանը։
Ահազանգով ժամանել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանն ու պետի տեղակալ Սամվել Սամվելյանը։