Մամուլ

Երևանում՝ 30-ամյա մոտոցիկլավարը Մյասնիկյան պողոտայում կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել․ նա տեղում մահացել է

Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում «Honda» մակնիշի մոտոցիկլը Մյասնիկյան պողոտայում դեպի Աճառյան փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:  

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկնրերի հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը:

moto

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Խառատյանն է:

Կիսվել