Մամուլ

Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կկառուցվի

Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կկառուցվի

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է ավագանու նիստում հաստատված մի քանի ծրագրերը:

«Սիրելի երևանցիներ,

Երեկ Երևանի ավագանու նիստում ընդունվեց 2022 թվականի լրամշակված բյուջեի նախագիծը, որով հաստատվեցին մի քանի կարևոր ծախսային ծրագրեր, մասնավորապես.

Կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ,

Կտեղադրվի 460 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 3,2 մլրդ դրամ,

Ձեռք կբերվի ժամանակակից 10 տրոլեյբուս,

Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով կհատկացվի 190 մլն դրամ, ինչպես նաև կմաքրվի հարակից տարածքը,

yerevanyan lich

Կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն դրամ

Կկառուցվեն թենիսի 2 կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն դրամ

2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում,

Կհիմնանորոգվի նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները,

Շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը,

Երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց:

Կիսվել