Մամուլ

Երևանի 27-ամյա բնակչին ձերբակալել են խոշոր չափի յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվեց խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Արդյունքում մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 27 ամյա բնակչին:

Հիշեցնենք, որ տեղեկությունների Երևան քաղաքի՝ 1991 թվականին ծնված կինն անշարժ գույքի գործակալության միջոցով պայմանագիր է կնքել Գրիբոյեդով 44 շենքի բնակարաններից մեկի սեփականատիրոջ լիազորած անձի հետ և բնակության տեղափոխվել հիշյալ շենք: Որոշ ժամանակ ապրելուց հետո, կինը դուրս է եկել հափշտակելով խոշար չափի գույք՝ 750․000 ՀՀ դրամի սահմաններում։

Գործով մեղադրանք է առաջադրվել կնոջ  նկատմամբ որպես խափանման միջոց  ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Կիսվել