Մամուլ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վաղը պաշտոնապես հրաժարական կտա

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վաղը պաշտոնապես հրաժարական կտա

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ վաղը կեսօրից հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կհայտնի իր հրաժարականի մասին։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հարցման ի պատասխան Երևանի քաղաքապետարանից այսօր չեն հերքել քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները:

«Այս պահի դրությամբ մենք որևէ նոր զարգացման կամ որևէ փոփոխության մասին տեղեկություն չունենք, չենք կարող հերքել կամ հաստատել:

Փոփոխություն լինելուն պես պաշտոնապես կհայտարարվի»,-մեզ հետ զրույցում ասացին Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից:

Կիսվել