Երևանի քաղաքապետարանում գողացել են 6.525.000 մլն դրամ. Արթուր Չախոյան
Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․
«Երևանի քաղաքապետարանում գողացել են 6.525.000 մլն դրամ։
Այս դեպքի կապակցության Հունվարի 25 -ին մասնակցել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ընդունելությանը, որտեղ տեղեկացել եմ, որ տերասային տախտակե նստարաների համար, մեկ հատի համար վճարված է, 137.120 դրամ։
Սակայն այդ նստարաների ծրագիրը մեկնարկել էր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար ՔՊ-ական Արման Բարխուդարյան-ի օրոք, բայց նստարաները ընդունել են, և վճարել են, նոր նշանակված «Հանրապետություն» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյան-ի օրոք՜։
Նշեմ որ 11.02.2023թվ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների: Նրանք նախնական տվյալներով մեղադրվում են խոշոր չափերի յուրացման մեջ:
Հավելեմ, որ Արման Բարխուդարյան-ը մտերիմ կապերի մեջ է ազգրագետ խորեն գրիգորյանի հետ»։