Երևանի քաղաքապետարանը պետք է ամեն ինչ անի, որ վերականգնի «Կուկուռուզնիկը»՝ իր նախկին տեղում և նախկին տեսքով
Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Երևանի քաղաքապետարանը պետք է ամեն ինչ անի, որ վերականգնի «Կուկուռուզնիկը»` իր նախկին տեղում և նախկին տեսքով:
Կարելի է բիզնես-նախագիծ մշակել հյուրանոցի, օֆիսային կենտրոնի, կամ առևտրային կենտրոնի տեսքով և այն առաջարկել ներդրողներին: Վստահ եմ, որ ճիշտ հաշվարկների և որոշ արտոնություններ տրամադրելու դեպքում, այն կարող է հետաքրքիր լինել ներդրողներին:
Չգիտեմ` հիմա ով է այս տարածքի սեփականատերը. հիշում եմ` մի քանի տարի առաջ ինչ-որ մրցույթ էր անցկացվել, բայց տենց էլ ոչինչ տեղի չունեցավ: Հիմա այնտեղ ինչ-որ մեքենաների կայանատեղի է»: