Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև աշուն ձեռք բերել 100 ավտոբուս
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև աշուն ձեռք բերել 100 ավտոբուս
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք պատրաստվում ենք փետրվարին 100 միավոր ավտոբուսի մրցույթը հայտարարել: Հուսով ենք, որ այդ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում:
Հուսով եմ, որ տենդերի տեխնիկական բնութագիրը պատրաստող թիմը կհասցնի պատշաճ կերպով ներկայացնել այն և մրցույթը կկայանա:
Աշխատում ենք նաև կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները տրամադրվեն, այսինքն՝ թույլ տա, որպեսզի այդ վարկային միջոցները գան»։
Մարությանն ընդգծեց, որ մի հարց կա, արդյոք հաղթող ընկերությունը կկարողանա հասցնել արտադրել այդքան շատ ավտոբուս:
«Շատ ընկերություններ դանդաղ են ավտոբուս արտադրում, անգամ շատ անվանի ընկերություններ, չեն կարող այդպիսի մեծ քանակություն միանգամից արտադրել»,- ասաց Երևանի քաղաքապետը: