«Երևանի քաղաքապետարանը լրիվ օդից փող հաղորդումն ա դարձել»․ Ստյոպա Սաֆարյան
Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ, ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա տեղական տուրքը յուրաքանչյուր տնային կենդանու համար սահմանվում է 5000 դրամ։
5-օրյա ժամկետում տեղական տուրքերը չմուծելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 5000-10000 դրամով։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը այս ամենի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանը լրիվ օդից փող հաղորդումն ա դարձել. Իսկ տնային թութակների, դեղձանիկների, խամյակների, օձերի, տո մեր հայաթի տատրակների, կատուների համար «հաց-մաց ենք տալիս» վճարներն ու տուգանքները որքա՞ն են լինելու»։