Երևանի վերջին գազելը վարել է Տիգրան Ավինյանը (Տեսանյութ)
Երևանի վերջին գազելը վարել է Տիգրան Ավինյանը (Տեսանյութ)
Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «գազելներ» չեն լինի: Միկրոավտոբուսային թիվ 70 երթուղու վերջին գազելը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Թիվ 70 և 26 երթուղիներն այսուհետ կշահագործվեն «MAN» մակնիշի հարմարավետ ավտոբուսներով՝ 36 համարի ներքո, ուղեգիծը՝ ՀԱԹ-Նոր Նորքի 9-րդ զանգված: Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմ է փոխարինվել ավտոբուսներով:
Քաղաքապետարանը նաև կիսվել է տեսանյութով, որտեղ փոխքաղաքապետը վարում է վերջին գազելը։
Տեսանյութը ստորև