Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 53-ամյա Լուսինե Ա.-ի մարմինը
Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը իրեն 7-րդ հարկից ցած է նետել:
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: