«Երևանի նոր քաղաքապետն ազատվում է Արգիշտի Առաջինի նշանակած վերջին կադրից». համացանցի հումորային արձագանքը
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ազատվել է պաշտոնից: Ամենաերկարակյաց փոխքաղաքապետի լիազորությունները դադարեցնելու լուրը հումորային քննարկումների թեմա է դարձել համացանցում:
«Երևանի նոր քաղաքապետն ազատվում է Արգիշտի առաջինի կողմից նշանակված վերջին կադրից», «Կամո Արեյանի ազատման մասին հայտնում է Հերոդոտոսը», «Բա հիմա քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնն ի՞նչ է անելու առանց Կամո Արեյանի»,- արձագանքել են օգտատերերը:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, Արեյանը նշանակվելու է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:
Աղբյուր՝ mamul.am