Երևանի նոր ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոցներ (Տեսանյութ)
Երևանի նոր ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոցներ (Տեսանյութ)
Երևանում փետրվարի 5-ին գործարկված թիվ 26 երթուղու և հետագայում շահագործվելիք ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Երևանի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն սկսել է աշխատանքը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«26 համարի երթուղին, որն Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշին, որոշակիորեն կթեթեւացնի բնակիչների հոգսը: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, իսկ նոր երթուղիների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Մի քանի նկատառում ուղեւորների համար.
պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100 դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ,
ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ, ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով,
վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին»։
Տեսանյութը ստորև