Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը խլել է ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի բիզնեսը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է․ «Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը ևս, օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են տարիներ առաջ իր հետ վարվել Հայաստանում՝ խլելով իր հիմնադրած բիզնեսը:
Իսկ բիզնեսը խլողը եղել է Երևանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը:
2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել է «Մարսերալ» ՍՊԸ-ն: Բիզնեսը սկսելու համար 120 հազար դոլար գումարը ներդրել է Շամոյանը: Շամոյանը եղել է 50 տոկոսի բաժնետեր, իսկ մնացած բաժնեմասը կիսվել է Սերգեյ և Կարեն Մարտիրոսյանների միջև:
ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել Սերգեյ Մարտիրոսյանը, իսկ հիմնադիր է գրանցվել վերջինիս կինը՝ Մարինե Կոստիկյանը:
Մարտիրոսյան եղբայրները Շամոյանին վստահեցրել էին, որ ճիշտ չի լինի բիզնեսը գրանցել նրա անունով, քանի որ ազգությամբ եզդի է և Հայաստանում խնդիրներ կունենա հարկային ծառայությունների հետ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: