Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ կհրաժարվի ժետոններից
Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից։
Դա պայմանավորված է տրանսպորտի վճարման միասնական համակարգի անցնելու հանգամանքով։
Քաղաքապետարանում կայացած նիստում ասաց գերատեսչության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում: