ԱշխարհՄամուլՍպորտ

Երևանի ճանապարհին «Արարատի» բժիշկն ու մերսողները տղամարդու կյանք են փրկել

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի բժիշկն ու մերսողները կարողացել են մասնագիտական հմտությունները կիրառել Երևան ուղևորվող ինքնաթիռում։

Երևան ուղևորվելիս ինքնաթիռի ուղևորներից մեկը հիպերտոնիկ կրիզ է ունեցել։ Տղամարդուն փրկել են «Արարատի» բժիշկ Վիտալի Իկոննիկովը և թիմի մերսողներ Մարատ Իշմուրզինն ու Գենադի Կոլոսովը։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատի» ֆուտբոլիստները մարտի 18-ին ժամանել են Երևան` մարզումային հավաք անցկացնելու համար։ Ֆուտբոլիստները ստուգողական հանդիպումներ կունենան հայկական թիմերի հետ:

Կիսվել