ՄամուլՏեսանյութ

Երևանի կենտրոնում վառեցին Թուրքիայի դրոշը (Տեսանյութ)

Երևանի կենտրոնում վառեցին Թուրքիայի դրոշը

Ամեն տարի այս օրը՝ ապրիլի 23-ին, ՀՅԴ երիտասարդները ջահերով երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ։ Եվ ամեն տարի մինչ երթը այրում են Թուրքիայի դրոշը։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ այսօր երթ չկազմակերպվեց, բայց դրոշն այրվեց։ Մի քանի երիտասարդներ Թուրքիայի դրոշն այրեցին Ազատության հրապարակում։

«Ի նշան բողոքի թուքական կառավարության ժխտողական քաղաքականության և ի նշան իմ պահանջատիրության ես վառում եմ այս դրոշը»,- սոցկայքի իր էջում գրել է տեսանյութի հեղինակ Տարոն Մանուկյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել