ՄամուլՏեսանյութ

Երևանի կենտրոնում մեկնարկել է հանրահավաքը․ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայվել

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, Երևանի Ազատության հրապարակում մեկնարկում է հանրահավաք։ Հանրահավաքի մասին ավելի վաղ հայտարարել էր Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը։

Կուսակցությունում նշել են, որ միասնության հանրահավաքում կհայտարարվի, որ.

«Արցախյան հակամարտությունը չի լուծվել,

մենք չենք ընդունում մեր անունից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ կնքված համաձայնագրերը, որոնք խախտում են մեր բոլոր իրավունքները, պահանջում ենք Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերադարձը»։

Նշենք, որ հանրահավաքի վայր մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայվել։