ՄամուլՏեսանյութ

Երևանի կենտրոնում դանակի 10 հարվածից հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է. կասկածյալը Չարբախում հայտնի երկվորյակ եղբայրներից մեկն է

Երևանի կենտրոնում դանակի 10 հարվածից հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է. կասկածյալը Չարբախում հայտնի երկվորյակ եղբայրներից մեկն է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 5-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է երեկ՝ մարտի 4-ին, Խանջյան փողոցում դանակի 9 հարված ստացած տղամարդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Մարգարյան է:

Պարզվել է նաև, որ նրա մարմնի վրա եղել ոչ թե 9, այլ սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 10 հետք: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում, հայտնաբերում են Թ. Մարգարյանին սպանած քաղաքացուն, ապա տեղափոխում Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և  Նորք-Մարաշ քննչական առաջին բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկ Շահնազարյանն է:

Կիսվել