Մամուլ

Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։

Հայցում ենք ձեր ներողամտությունը։

Հունիսի 2-ից այգին կրկին կաշխատի բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները»։

Կիսվել