Մամուլ

Երևանի խանութներում ձու չկա

Երևանի խանութներում ձու չկա

Արդեն մի քանի օր է մայրաքաղաքի խանութներում և սուպերմարկետներում ձվի գինը եռակի, քառակի անգամ թանկացել է, իսկ որոշ խանութներում առկա է ձվի դեֆիցիտ։

Իսկ այսօր արդեն Զատկից առաջ հնարավոր չէ նույնիսկ թանկով ձու գնել, քանի որ ձու չկա։ Ձվի 1 հատը վաճառվում է 150-230 դրամ, սակայն արդեն բոլոր սուպերմարկետներում վաճառվել է։

dzu chka

«Ձու չկա երկրում, «ապրեք» տնտեսվարողներ, «ապրեք» ոլորտի պատասխանատուներ, «ապրեք» ոչ ճկուն կառավարիչներ: Ամեն ինչ արեք, որ մարդիկ զզվեն», իր էջում գրել է Զոհրաբ Եգանյանը:

«Զատկից ու մեռելոցից հետո գործող իշխանության պատվի հարցն է․ հետաքննությամբ պարզել հավկիթի շուկայում տիրող բարդակի “ճարտարապետներին” եւ օրենքի տառին համապատասխան՝ սեւ հավկիթ բերել դրանց հաստ գլուխներին, որ հավկիթը մինչեւ մյուս Զատիկ իրենց անձամբ ածել տան օրը երեք անգամ ուտելուց հետո», գրել է Ռուբեն Մեհրաբյանը։

Կիսվել