Երևանի իր սեփական տան բակում հայտնաբերվել է 70-ամյա կնոջ մարմինը
Երեկ՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առաքելյան փողոցի տներից մեկում դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված փողոցի տներից մեկի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Կիմա Ղ.-ի դին:
Տարածքը սահմանազատել են պարեկներ Սևակ Միրզախանյանն ու Հրաչ Գևորգյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան տանիքից սանդուղքով իջնելիս վայր է ընկել և տեղում մահացել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ՝ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: