Մամուլ

Երևանի զբոսայգիներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի զբոսայգիներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։00-ի սահմաններում շտապօգնության թիվ 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 71 խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում գտնվող «Վահան Զատիկյանի» անվան զբոսայգի, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված այգում հայտնաբերել են առանց մշտական բնակության վայր ունեցող 59-ամյա Հրաչյա Շ․-ի դին։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով էլ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել