Մամուլ

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը. այսօր երեխայի ծննդյան օրն էր

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը. այսօր երեխայի ծննդյան օրն էր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։

shenq

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի դիերը։ Փաստի առթիվ ավագ քննիչ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Կ. Մ-ն  Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երևանի ավագ դպրոցներից մեկի 1-ին դասարանում և այսօր երեխայի ծննդյան օրն էր։

Կիսվել