Մամուլ

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Սրբուհի Ղազարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվում են մանդատներից

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ով դաշինքի ցուցակում  2-րդ համարն էր, դիմում է գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին:

Սրբուհի Ղազարյանն ասաց, որ որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական, և երկու աշխատանքները միասին անհամատեղելի են:

«Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ևս հրաժարվում է ավագանու մանդատից:

«Դիմում եմ գրելու. օրենքով արգելք չկա, բայց կարծում եմ, որ պետք է տարանջատված լինի գործադիրի և ՏԻ մարմինների աշխատանքը, եթե շահերի բախում շատ առաջանա, կօգնեմ դաշինքի անդամներին պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային հարցերում»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը դաշինքի ցուցակում 15-րդն էր: «Իմ քայլը»ավագանու խմբակցությունն ունի 57 մանդատ:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել