ՄամուլՏեսանյութ

Երևանի ավագանու անդամի կնոջ ավտոմեքենան այրել է Թաիրովի մոտոցիկլետով բնակիչը (Տեսանյութ)

Երևանի ավագանու անդամի կնոջ ավտոմեքենան այրել է Թաիրովի մոտոցիկլետով բնակիչը (Տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան նախօրեին հրկիզվել է անհայտ անձի կողմից։

ArmLur.am լրատվականի բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ընթացքում, երբ ավտոմեքենան կայանված է եղել Ստեփանյանների տան մոտ։ Ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել մի տղամարդ, ով, ըստ նախնական տվյալների, բնակվում է Թաիրով համայնքում։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ նա դեպքի վայր է հասել մոտոցիկլետով, հրկիզումից հետո հեռացել նույն եղանակով։ Հայտնի է, որ բերման ենթարկված անձը հրաժարվել է որևէ բացատրություն կամ ցուցմունք տալ իրավապահներին։

Այս պահին վարույթ է նախաձեռնվել, քննությունը շարունակվում է։

https://www.youtube.com/watch?v=OrpmkQXcN-k