ՄամուլՏեսանյութ

Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար (Տեսանյութ)

Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար (Տեսանյութ)

Իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար: Այս մասի իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Վլադիմիր Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար»,- գրել է նա:

Այս գրառումից րոպեներ անց փաստաբանը տեսանյութ է հրապարակել, որում ասում է.  «Մեր այսպես կոչված նոր, թավշյա իշխանությունները որոշել են մի հիմար, անպատկառ հիմքով ձերբակալել ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Այդ տեղեկությունները մենք ստանում ենք ամեն վայրկյան, սա ես համարում եմ ընդհանուր առմամբ հասկանալի եւ նորմալ, երբ որ արվամոլները չեն սիրում նորմալ մարդկանց:

Մեր տեղեկություններով Երեւանից արդեն շարժվել է օպերատիվ խումբ, որպեսզի ձերբակալաեն իրենց հրամանատարին: Ես ցավակցում եմ այդ խմբին, որովհետեւ իրենք ամբողջ կյանքը ապրելու են մի բանով, որ չեն կարողացել ընդդիմանալ սրիկա հրամանին»:

Փաստաբանը հավելում է, որ Վլադիմիր Գասպարյանի ձերբակալությունը կլինի այս կեղտոտ պրոցեսի ավարտի սկիզբը եւ մեր պետականությունը կվերածնվի:
«Մենք գործ ունենք լրջագույն անձի հետ եւ էս երկրի հիմնադիր մարդկանցից մեկի հետ, փորձեք, դա կլինի ձեր վախճանը եւ մեր պետականության վերածնունդը»,-  ասաց նա` հավելելով, որ իրենք սպասում են ոստիկաններին եւ նրանցից վախեցող չկա:

Տեսանյութը ստորև

Կիսվել