Մամուլ

«Երևանը պետք է կայացնի այդ ծանր որոշումը». Արման Բաբաջանյան

«Երևանը պետք է կայացնի այդ ծանր որոշումը». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.

«Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական միջավայրերի հարափոփոխ իրավիճակը, օրավուր աճող սպառնալիքները բոլոր ուղղություններով, մի եզրահանգման առաջ են կանգնեցնում՝ Հայաստանը պետք կարողանա կայացանել որոշում՝ ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին և հաստատուն քայլերով գնա այդ ուղղությամբ:

Եթե Հայաստանի իշխանությունը լուրջ է Արևմուտքի՝ ի մասնավորի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ընդլայնման, զարգացման, խորացման հարցում, և ցանկանում է տեսնել նրա ավելի լոկոմոտիվ դերը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման, ժողովրդավարության պաշտպանության գործում առաջատար դերը, առավելապես տեխնոլոգիաների, պաշտպանական, ինքնապաշտպանական այլ կարողությունների ձեռքբերման գործում, ապա դա հաստատապես կարող է տեղի ունենալ, Հայաստանը կարող է դրանք ստանալ, եթե կարողանա անկեղծ կերպով զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ:

Մեծապես ներքաղաքական, Արցախից եկող ճնշումների պատճառով, Հայաստանի իշխանության ներկա վարքագիծը կասկած է հարուցում։ Անհնար է ԱՄՆ-ի հետ Հայաստանի դիմադրողունակությունը բարձրացնող կոնստանտ և համակարգային համագործակցության հաստատում այն պայմաններում, ինչ անում է Հայաստանը Ռուսաստանի հետ։

Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված գլոբար իրողությունները, Մոսկվա-Բաքու-Անկարա Հայաստանի և Արցախի ուղղությամբ եռաշերտ սպառանլիքը հաշվի առնելով, Մոսկվայի հետ համագործակցության պահպանումը նույն մակարդակի վրա զուգահեռաբար ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ընդլայնում և խորացումն անհնար է դարձնում, դրանք զուգահեռ գործընթացներ չեն կարող լինել և դրանցից յուրաքանչյուրը չի կարող ինքնուրույն կյանք ունենալ՝ առաց մյուսի հետ բախման:

Եթե Հայաստանը որոշել է պետություն մնալ, առավել ևս ինքնիշխան և ժողովրդավար, եթե Հայաստանը որոշել է ամեն գնով պահպանել իր տարածքային ամբողջականությունը, Երևանը պետք է կայացնի այդ ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին բարդ, ծանր որոշումը և հաստատուն քայլերով գնա այդ ուղղությամբ:

Այդ հարցում Հայաստանի իշխանությունը ունի Հայաստանի առաջատար քաղաքական ուժերի, հասարակության լայն հատվածի և որ նոր երևույթ է սփյուռքի հարաճուն աջակցությունը»։

Կիսվել