Աշխարհ

Երևանը հայտնվել է ամենագեղեցիկ, բայց անտեսված քաղաքների քսանյակում

Երևանը հայտնվել է ամենագեղեցիկ քաղաքների քսանյակում։ CNN հեռուստաալիքը ՀՀ մայրաքաղաքը ներառել է զբոսաշրջիկների կողմից անարդարացիորեն անտեսված քաղաքների շարքին։ Երևանը ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների քսանյակում է հայտնվել:

Հեռուստաալիքը զբոսաշրջիներին խորհուրդ է տալիս ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ատրիբուտների ու Էրեբունի պատմահնագիտական թանգարանում քաղաքի պատմության հետ։

Ըստ աղբյուրի, Երեւանի կենտրոնը արվեստի ստեղծագործությունների եւ խորհրդային ժամանակաշրջանի բլոկների վառ արտահայտված տարբերությունն է:

Նշենք, որ Երևանից բացի, ցանկում ներառվել են Վրոցլավը, Բեռնը, Մալմոն, Պրիշտինան, Հաագան, Սարաևոն, Թբիլիսին, Անկարան, Պլովդիվը, ֆրանսիական Օրաժնը, Մինսկը և այլ քաղաքներ:

Կիսվել