Մամուլ

Երևանը կին քաղաքապետ կունենա. ով կփոխարինի Տարոն Մարգարյանին

Երևանն իր պատմության մեջ առաջին անգամ կին ղեկավար կունենա: Երեկ հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Օպերատիվի ինֆորմացիայով՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի Երևանի ավագանու ՙԵԼՔ՚ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, այսպիսով դառնալով Երևան քաղաքի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը: Մինչև ավագանու ընտրություններ նշանակելը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Հիշեցնենք, օրեր առաջ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա հարազատների ունեցվածքի մասին սենսացիոն բացահայտումներ եղան, ինչից դրդրված էլ նա ստիպված եղավ հրաժարական տալու որոշում կայացնել:

Աղբյուր՝ Operativ.am

Կիսվել